Մոսկվայում հայերը, ադրբեջանցիները, չեչենները եւ վրացիները հարաբերություններ են պարզել։ «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնում է, որ 18 մարդ է ձերբակալվել։

Բացի այդ, դեպքի վայրից առգրավվել է մուրճ, տրավմատիկ ատրճանակի 13 պարկուճ, երկու դանակ եւ արմատուրա։ Պարզվել է, որ նախօրեին երեկոյան վթար է տեղի ունեցել, որը կովկասցիների 2 խմբի բախման է վերածվել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են 18 մարդու՝ Ադրբեջանի 8 քաղաքացու, ՀՀ յոթ քաղաքացու, երկու չեչենի եւ Վրաստանի մեկ քաղաքացու։

Ծեծկռտուքից հետո հոսպիտալացվել է երեք մարդ։ Նրանցից մեկը հիվանդանոց  է դիմել որովայնի ներթափանցող վերքով, գլխուղեղային փակ վնասվածքով եւ ձեռքի կտրած վերքով, երկրորդը՝ հրազենային վնասվածքով եւ վերջույթների կտրած–ծակած վերքերով, իսկ երրորդը՝ կոտրվածքներով, վնասվածքներով ու գլխուղեղային փակ վնասվածքով։