Մոսկվայում խոշոր միջադեպի գործով որպես վկա հայեր են անցնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՌԴ-ում Հայաստանի դեսպանատնից:

«ՌԴ իրավապահ մարմինների տեղեկացմամբ՝ 7 հայեր, բոլորը՝ Ռուսաստանի քաղաքացիներ, գործով որպես վկա են անցնում»,- հաղորդեցին դեսպանատնից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ օգոստոսի 27-ի երեկոյան ճանապարհային միջադեպ է տեղի ունեցել: Հրաձգությամբ ուղեկցված կոնֆլիկտի 18 մասնակից է ձերբակալվել, եւս 3 տղամարդ հոսպիտալացվել է:

Ձերբակալվածների թվում Ադրբեջանից, Չեչնիայից եւ Վրաստանից քաղաքացիներ կան: Նախապես հաղորդվել էր, որ ձերբակալվածների թվում նաեւ հայաստանցիներ կան, սակայն այս տեղեկությունը չի հաստատվել: