Գերմանիայում կիբեռանվտանգության ոլորտում նորարարությունների գործակալություն կստեղծվի: Համապատասխան որոշումը նախարարների կաբինետը կայացրել է օգոստոսի 29-ին, փոխանցում է DW-ն:
Գործակալությունը, որի շուրջ 100 աշխատակից կունենա, կսկսի աշխատանքը 2019 թվականի սկզբին: 2019-2022 թվականներին դրա գործունեության համար 200 մլն եվրո կհատկացվի: Գործակալության խնդիրն է հետազոտական գործընթացը համակարգումը՝ գաղափարի հայտնվելու պահից մինչեւ պատրաստի արտադրանքի թողարկումը:
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա վոն դեր Լյայենը հայտարարել է, որ խոսքն անվտանգության ոլորտում վաղ փուլում «խոստումնալից եւ բարձր նորարական» նախագծերի ուսումնասիրման եւ վենչուրային կապիտալի մասնակցությամբ դրանց հետագա ֆինանսական աջակցության մասին է: Գործակալության նախագծերից մեկը սեփական կոդավորման տեխնոլոգիաներն են, քանի որ ապագայում ավանդական կոդավորման ալգորիթմները կարող են կոտրվել քվանտային համակարգիչների կողմից:





























