Չինաստանը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքները՝ ԱՄՆ նախկին նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստը կոտրելուն ներգրավվածության համար:

«Մենք կտրականապես դեմ ենք կիբերհարձակումների եւ լրտեսության բոլոր ձեւերին»,- հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Խուա Չունինգը: Նա նշել է, որ Չինաստանը կիբեռանվտանգության պաշտպան է:

Ավելի վաղ Թրամփը Twitter- ում գրել էր, որ Չինաստանը կոտրել է Քլինթոնի էլեկտրոնային փոստը եւ առաջարկել էր, որպեսզի Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննի դա: