Ռազմաօսական ճանապարհի վերականգնումը մեծ միջոցներ է պահանջում: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Վյաչեսլավ Բիտարովը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հնարավոր է դաշնային կենտրոնի աջակցությամբ վերականգնել ռազմաօսական ճանապարհը՝ սահմանային անցակետի լիարժեք կազմակերպմամբ:
Ըստ նրա՝ եթե դաշնային կենտրոնը նման որոշում կայացնի, ապա մենք, իհարկե, կանենք այն ամենը, ինչ կախված է մեզանից: «Ինչպես եւ նախատեսված էր, երկու ճանապարհ կա` ռազմաօսական եւ ռազմավրացական, որոնք բեռնաթափում են միմյանց եւ բավարարում են Անդրկովկաս, Սեւ ծովի նավահանգիստներ եւ անդրկովկասյան երկրներ ելքի պահանջները ռազմավրացական ճանապարհով: Այստեղ հարցն ավելի շատ քաղաքական է:
Այստեղ անմիջականորեն ներգրավված է Հայաստանի ժողովուրդը, ով ստիպված է օգտվել այդ՝ միակ ցամաքային ճանապարհից: Եթե միջպետական մակարդակով քաղաքական լուծում գտնվի եւ մաքսային կետերի մասով քայլեր ձեռնարկվեն, ապա բոլոր խնդիրները կլուծվեն»,- ասել է նա:





























