Չինաստանում 712 վրաններից շարան են կազմել եւ համաշխարհային ռեկորդ սահմանել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով UPI-ն:
Վուգոնգում լեռան լանջին տեղակայված շարանի երկարությունը մոտ 14 կմ է:
Կազմակերպիչների հայտարարության համաձայն, ռեկորդ սահմանելու համար եղանակային պայմանները շատ անբարենպաստ էին՝ ուժեղ քամի էր փչում եւ անձրեւ էր տեղում, սակայն 200 կամավորների օգնության շնորհիվ նրանք կարողացել են հասնել իրենց առջեւ դրված նպատակին:


























