Լոնդոնում Միլենիում կամրջի եւ Սուրբ Պողոսի տաճարի միջեւ տեղադրվել են Հարրի Փոթերի մասին ֆիլմերից 4,5 մետր բարձրությամբ կախարդական փայտիկներ, հայտնում է Lonely Planet-ը:
Փայտիկները, որոնք առկայծող լույս են արձակում ամեն երեկո 18:45-ից մինչեւ 22:45, ինստալյացիայի մի մասն են, որը ստեղծվել է քաղաքային իշխանությունների նախաձեռնությամբ:
Այս կերպ նախատեսվում է ուշադրություն գրավել Գարրի Փոթերի մասին գրքի հեղինակ Ջոան Ռոուլինգի բարեգործական հիմնադրամի հանդեպ: Ստեղծագործության մեջ նաեւ լույս ստեղծող կախարդական խոսք է հնչում:
Փայտիկները կարելի է տեսնել մինչեւ փետրվարի 18-ը: Դրանք արդեն գրավել են զբոսաշրջիկների մեծ ուշադրությունը, որոնց թվում շատ են գրողի երկրպագուները:


























