Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը մեկնաբանություն է արել սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետաքննության կապակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով, եվրոպական ինստիտուտները չպետք է մասնակցեն կատարվածի հետ կապ ունեցող «կասկածելի բնույթի խաղերին»:
«Խաշոգջիի սպանության բոլոր մանրամասները պետք է հստակեցվեն», -ասել է Տուսկը:
Միեւնույն ժամանակ նա հավելել է, որ նշանակություն չունի այն, թե ով է կանգնած սպանության հետեւում:




























