Առայժմ չի պատրաստվում Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի այցերի փոխանակում, սակայն այս թեման քննարկվել է Թրամփի այզգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի Մոսկվա այցելության ժամանակ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Անկասկած, պատրաստ է»,- պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը հարցին՝ Մոսկվան արդյոք պատրա՞ստ է քնարկել ԱՄՆ Պուտինի այցի հնարավորությունը: Ընդ որում՝ նա հստակեցում է կատարել. «Ընդհանրապես, այցերի հնարավոր փախանակման թեմային իսկապես քանիցս անդրադարձել են, սակայն այս ապակցությամբ դեռեւս որեւէ կոնկրետ որոշում չկա»:

Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ «առայժմ առաջ է քաշվել նոյեմբերի 11-ը՝ երկու նախագահների հնարավոր հանդիպումը տեղի կունենա Փարիզում այնտեղ ընթացող հիշատակի բազմակողմ միջոցառումների շրջանակում»: «Հիմա պետք է սկսել պատրաստել այդ հանդիպումը»,- կարծում է Պեսկովը:

Բոլթոնը երեքշաբթի հանդիպել է Պուտինի հետ: Բանակցությունների արդյունքներով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Թրամփի եւ Պուտինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 11-ին Փարիզում, որտեղ նշվելու է Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակը: Այնուհետեւ Բոլթոնը խոսել է հաջորդ տարի Պուտինի ԱՄՆ հնարավոր այցի մասին: