ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի հետ բանակցությունները անցան խիստ դրական մթնոլորտում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Կարծում եմ՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները նույնպես նոր մակարդակի բարձրացնելու իրական հնարավորություն կա: Եվ մենք պատրաստ ենք օգտվել այդ հնարավորությունից»,- գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Հայաստան ժամանելուց առաջ  Ջոն Բոլթոնն այս շաբաթ արդեն այցելել է Ռուսաստան եւ Ադրբեջան, նախատեսվում է այց նաեւ Վրաստան։