ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն այսօր՝ հոկտեմբերի 25-ին ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանում առաջիկա ընտրական գործընթացներին  առնչվող, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ կարիքների գնահատման առաքելությամբ: