Մոսկվան մտահոգված է Կոսովոյի անվտանգության ուժերը լիարժեք բանակի վերածելու առնչությամբ եւ հայտարարել է, որ դա հղի է Բալկանյան տարածաշրջանում կայունության տապալման վտանգով։
«Մենք բազմիցս միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ենք այն հանգամանքի վրա, որ նման փորձերը ՄԱԿ ԱԽ 1244 բանաձեւի անմիջական խախտում է, քանի որ բանաձեւով ամրագրված է երկրամասում բացառապես բազմազգ զորակազմի ներկայությունը միջազգային վերահսկողության ներքո։ Ոչ մի երաշխիք չկա, որ այդ այսպես կոչված «զինված ուժերը», որի հենքը «Կոսովոյի ազատագրության բանակի» ահաբեկիչներն են, ապագայում չեն օգտագործվի երկրամասի հյուսիսում սերբ բնակչության դեմ»,–ասված է ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունում։




























