ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հումորով է արձագանքել անհարմար իրավիճակին, որ ստեղծվել է իր եւ Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզի ղեկավար Նատալյա Կոմարովայի հանդիպման ժամանակ՝ Տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Մարզի ղեկավարը սխալմամբ զբաղեցրել է նախագահի համար նախատեսված աթոռը։ Ընդ որում՝ Պուտինը չի խնդրել փոխվել տեղերով, այլ ուղղակի թուղթն ու գրիչը իր կողմ է քաշել։

«Սա էլ է լավ տեղ»,- կատակել է նա։