«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  հոկտեմբերի 30-ին ժամը 07։00-19։00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի՝ Նաիրյան, Էներգետիկների,  Խաղաղության,  Սարգիս Սեւանեցի, Գրիբոյեդով, Բաբաջանյան, Սայաթ-Նովա, Գործարանային, Կոմիտասի, Շինարարների փողոցների, Նալբանդյան 57, 63, 65 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: