Հոկտեմբերին Պենտագոնը Գերմանիայում ԱՄՆ ՌՕՈՒ «Ռամշթեյն» ավիաբազային տարբեր զենքերով ու սարքավորումներով շուրջ 100 բեռնարկղ է մատակարարել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով բազայի կայքը։

Սա ԱՄՆ-ի համար զինամթերքի ամենախոշոր մատակարարումն է 1999 թվականից ի վեր, երբ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը ավելի քան 900 օդային հարված հասցրեցին Հարավսավիային:

Նշվում է, որ բեռնարկղերի պարունակությունը նախատեսված է «ագրեսիվ խաղացողների կողմից եկող սպառնալիքներին օպերատիվ արձագանք» ապահվելու համար:

«Ռամշթեյն» ավիաբազան ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի խոշորագույն արտասահմանյան կայանն է: Այստեղ է տեղակայված նաեւ Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի շտաբ կայանը եւ, ենթադրաբար, ռազմական անօդաչուների թռիչքների կառավարման կենտրոնը։