Brent տեսակի նավթն էժանացել է 78 դոլար նիշից ցածր: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն: 

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ դեկտեմբերյան մատակարարումներով էժանացել են 0,04 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 77,59 դոլարի:

WTI տեսակի դեկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,04 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 67,72 դոլարի: