Ինդոնեզիայի տարերային աղետների դեմ պայքարի ազգային խորհրդի ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոխոն Twitter-ում տեսանյութում է հրապարակել Boeing 737-ի որոնողական աշխատանքների վայրից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինթնաթիռը կործանվել է Ճավա կղզու արեւմտյան ափի մոտ:

Lion Air-ի տվյալներով, ինքնաթիռում եղել է 185 մարդ: Ինքնաթիռը ռադարներից անհետացել է  Ջակարտայի օդանավակայանից դուրս գալուց մոտավորապես 10 րոպե հետո:

Lion Air-ը Ինդոնեզիայի խոշորագույն մասնավոր ավիաընկերությունն է, որ թռիչքներ է իրականացնում 126 օդանավակայաններ: