Boeing 737 MAX ինքնաթիռի վթարից հետո ողջ մնացածներ չկան, հայտարարել է Արտակարգ իրավիճակների հաղթահարման  ազգային գործակալության ներկայացուցիչը:

«Վթարից հետո ողջ մնացածներ չկան», — «ՌԻԱ Նովոստիին» ասել է գործակալության ներկայացուցիչը:

Lion Air բյուջետային ավիաընկերության Boeing 737 MAX օդանավը կատարում էր Ջակարտայից Սումատրա կղզի չվերթը, Ինդոնեզիայի մայրաքաղաքի օդանավակայանում օդ էր բարձրացել տեղական ժամանակով 06.20-ին (Երեւանի ժամանակով՝ 03.20-ին) եւ ռադարներից անհետացել էր 06.33-ին (Երեւանի ժամանակով՝ 03.33-ին): Արեւմտյան Ճավայի ափերի մոտ ծովում օդանավի խոշոր բեկորների առկայության մասին առաջին տեղեկությունները Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների կանխման եւ աղետների հետեւանքների վերացման ազգային գործակալությունը ստացել է աղետի շրջանում գտնվող քաղաքացիական նավերի անձնակազմերից: Ինդոնեզիական Detik.com լրատվական պորտալը հայտնել է, որ աղետի պահին օդանավում եղել է 189 մարդ, 2 օդաչու եւ անձնակազմի 6 անդամ: