Ինդոնեզիայի փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ սկսել են Lion Air ավիաընկերության ինքնաթիռի որոնումները, որը Ճավա կղզու մոտ վթարի է ենթարկվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Detik լրատվական պորտալին:
«Սարքերը սուզվում են մոտ 30-35 մետր խորության վրա, որտեղ ինչպես ենթադրվում է, կարող է լինել ինքնաթիռը»,-նշել են Որոնումների եւ փրկության ազգաին գործակալությունում:
Boeing 737-ի վթարի վայրը գտնվում է Ճավայի ծովում `երկրի ամենամեծ Ճավա կղզփու արեւմտյան ափի մոտ:
Lion Air բյուջետային ավիաընկերության Boeing 737 MAX օդանավը կատարում էր Ջակարտայից Սումատրա կղզի չվերթը, Ինդոնեզիայի մայրաքաղաքի օդանավակայանում օդ էր բարձրացել տեղական ժամանակով 06.20-ին (Երեւանի ժամանակով՝ 03.20-ին) եւ ռադարներից անհետացել էր 06.33-ին (Երեւանի ժամանակով՝ 03.33-ին): Արեւմտյան Ճավայի ափերի մոտ ծովում օդանավի խոշոր բեկորների առկայության մասին առաջին տեղեկությունները Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների կանխման եւ աղետների հետեւանքների վերացման ազգային գործակալությունը ստացել է աղետի շրջանում գտնվող քաղաքացիական նավերի անձնակազմերից: Ինդոնեզիական Detik.com լրատվական պորտալը հայտնել է, որ աղետի պահին օդանավում եղել է 189 մարդ, 2 օդաչու եւ անձնակազմի 6 անդամ:




























