«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 30-ին ժամը 11.00-20:00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ բացառությամբ Կամոյի, Օրջոնոկիձեի եւ Վասիլեւ փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



























