ԽՍՀՄ-ում քրեական աշխարհում ընդունված էր ասել, որ ոչ ոքի չի կարելի վստահել, ոչնչի չի կարելի հավատալ, ոչ ոքից օգնություն չի կարելի խնդրել: Շատ մարդիկ խորհրդային տարիներին առաջնորդվում էին այս սկզբունքներով, սակայն հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը նրանց սխալ է համարում:

«Engineering the Evolution» (Կառուցելով էվոլյուցիան) միջազգային համաժողովին ելույթ ունենալով, Վարդանյանը նշեց, որ իր մասնակցությամբ բազմաթիվ նախագծեր ստեղծվել եւ հաջողության են հասնել հենց վստահության շնորհիվ:

«Խորհրդային քրեական աշխարհում ընդունված էր ասել, որ ոչ ոքի չի կարելի վստահել, ոչնչի չի կարելի հավատալ, ոչ ոքից օգնություն չի կարելի խնդրել: Մարդիկ ապրում էին այս երեք կանոններով եւ մտածում, որ հենց դա է հաջողության բանալին: Ես դեմ եմ այդ կանոններին. ես վտսահում եմ մարդկանց, մենք վստահում ենք իրար եւ կարող ենք միասին ինչ-չոր բան անել չնայած տարաձայնություններին: Հարյուրավոր մարկդանց հետ մենք վստահելի հարաբերություններ ենք կառուցում, որոնց շնորհիվ իրականացրել ենք այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են «Տաթեւը», UWC Dilijan-ը, Ավրորան: Մենք վստահում ենք իրար եւ դրա շնորհիվ հաջողության ենք հասնում: Մենք մեծ երազանքներ ունենք, իսկ դրանք հնարավոր են միայն այն դեպքում եթե դու հավատում ես քո գործընկերներին եւ գիտես, որ ոչ մի անհնար բան չկա», - ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով, հեռավոր 2001-ին նա հանդիպել է Նուբար Աֆեյանի հետ. հայրենից հեռու երկու գաղթականները խոսել են այն մասին, թե ինչպես են տեսնում Հայաստանի ապագան, օրինակ՝ 2020-ին:

Այն ժամանակ իրավիճակը եւ´ Հայաստանում եւ´ աշխարհում բոլորովին այլ էր, վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումներն անհնար էր կանխատեսել: Այնուամենայնիվ նրանք այն ժամանակ մտածեցին Հայաստանի ապագայի մասին եւ որոշեցին, որ այն պետք է կառուցվի մեկ բանի շուրջ՝ մարդկային անհատականության, մարդու, որը կարող է խելացի, կրթված լինել, նայել ապագային, իրեն աշխարհաքաղաքացի զգալ եւ միաժամանակ հպարտանալ իր ազգով»:

«Մենք ասացինք՝ սա առանցքային պահ է Հայաստանի ապագայի համար. մարդու շուրջ էկոհամակարգի կառուցումը», - նշեց Վարդանյանը:

Հիշեցնենք, որ «Հայաստան-2020» նախաձեռնությունը մեկնարկել է մոտ 17 տարի առաջ եւ նպատակ է հետապնդել կիրառել կուտակված  համաշխարհային փորձը եւ Հայաստանի վառ ապագայի համար սցենարներ մշակել: Այդ ժամանակվանից իրականացվել են սոցիալտնտեսական զարգացման մի քանի նախագծեր (Ազգային մրցունակության հիմնադրամ, IDeA հմնադրամ, «Տաթեւի վերածնունդ» նախագիծ, UWC Dilijan քոլեջ, «Аврора» մարդասիրական նախաձեռնություն, Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամ (FAST)):