Լոս Անջելեսի Բել Էյր շրջանում վաճառքի է հանվել ամենաթանկարժեք առանձնատունը, որի գինն իրենից իննանիշ թիվ է ներկայացնում։ Այն քառորդ միլիարդ դոլար արժի՝ տեղեկացնում է Americaru-ն։

Երկհարկանի տունը ավելի շատ կառավարական շենք է հիշեցնում։ Այն պատկանել է միլիարդատեր Ջերոլդ Պերենչիոյին, ով մահացել է 2016թ․՝ 86 տարեկան հասակում։ Տղամարդը մշակույթի շռայլ հովանավոր էր, հմուտ ձեռներեց, ով նաեւ հասցրել էր լինել Univision հեռուստատեսային ցանցի գլխավոր տնօրեն եւ նախագահ։

1930թ․ սեփականաշնորհված եւ ֆրանսիացի դիզայներ Էնրի Սամյուելի կողմից նեոկլասիցիզմի ավանդույթներով վերանորոգված տարածքի վրա տեղակայված են այգիներ, հսկա լողավազան, ճաշարան, դահլիճ եւ գինու մառան՝ 12000 շշի համար։ 245 մլն դոլար արժողությամբ անշարժ գույքը, որի տարածքը 4 հեկտար է, ամենաթանկ բնակելի առանձնատունն է երկրում։