ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գեւորգ Լոռեցյանը նշանակվել է  սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գեւորգ Լոռեցյանին նշանակել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ»,-ասված է որոշման տեքստում:

Նշենք, որ Գեւորգ Լոռեցյանը 2018 թ. հուլիսի 4-ից զբաղեցնում էր ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։

24-ամյա Գեւորգ Լոռեցյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, տնտեսագետ։ Նա 2015 թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ 2018 թ. հունվարի 12-ն աշխատել է որպես Vivaro News լրատվական կայքի լրագրող, այնուհետեւ նաեւ միջազգային բաժնի խմբագիր։

2018 թ. հունվարի 15-ից մինչեւ 2018 թ. հունիսի 27-ն աշխատել է «Սաբարկո» ՍՊԸ-ում՝ որպես Սպորտի պրոդուկտ մենեջեր։