Հնագետները Հաթնուբ քարհանքում, որտեղ հին եգիպտացիները ալաբաստր էին արդյունահանում, հայտնաբերել են 4500 տարվա թեքամուտքի հետքեր, որոնք նախատեսված են մի քանի տոննայանոց քարե բլոկների բարձրացման համար: Ըստ գիտնականների, նման համակարգերը կիրառվել են նաեւ կրից բուրգերի կառուցման ժամանակ, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Science Alert-ին:

Ալաբաստրն օգտագործվել է քանդակների, ամանների, սարկոֆագների, ինչպես նաեւ պատերի եւ տաճարներում հատակի երեսպատման համար:

Այն արդյունահանել են Հաթնուբի քարհանքերում, որոնք Եգիպտոսի Լուքսոր քաղաքի հյուսիսում են գտնվում:

Թեեւ ճշգրիտ դեռ հայտնի չէր, թե ինչպես են եգիպտացիները տեղափոխել ալաբաստրից քարերը, հետազոտողները կարծում էին, որ որ դրա համար թեքամուտքեր են օգտագործվել՝ լրացուցիչ ինժեներական հարմարություններով թեք հարթակներ:

Գիտնականներն այժմ պարզել են, որ Հաթնուբում բլոկների բարձրացման համար համակարգը կազմված է եղել կենտրոնական թեքամուտքից, որի երկու կողմերում աստիճաններ են եղել եւ անցքեր, որտեղ փայտե սյուներ են դրվել:

Շինարարական քարը տեղավորել են փայտե սահնակների վրա, իսկ սյուները բլոկների տեղ են ծառայել, որոնց շուրջ պարաններ են փաթաթված եղել:

Եգիպտացիները քաշել են պարանները եւ 20 աստիճան անկյան տակ թեքամուտքով քարը տեղափոխել:

Ըստ հնագետների նույն համակարգը կիրառվել է նաեւ այլ քարհանքերում: