Մեծ Բրիտանիայում առաջին անգամ թույլատրել են պացիենտներին նշանակել կանեփից պատրաստված դեղամիջոցներ, փոխանցում է Lenta–ն՝ վկայակոչելով BBC News–ը։

Նոր կանոնի համաձայն՝ այդպիսի ապրանքները նոյեմբերի 1-ից կսկեն դուրս գրել սահմանափակ թվով ախտորոշումների պարագայում՝ այն դեպքերում, երբ մյուս բուժման միջոցներն օգուտ չեն տալիս։ Օրենքը փոխել են էպիլեպսիայով հիվանդ երկու տղաների պատճառով, որոնց օգնում է միայն կանեփի յուղը։

Բացի յուղից, հիվանդներին դուրս կգրեն նաեւ հոգեակտիվ հատկություններ չունեցող կանաբինոիդ պարունակող դեղահաբեր։

Նախկինում կանեփի հիմքով ապրանքները բժշկական տեսանկյունից ոչ օգտակար արգելված ապրանքների ցուցակում էին ներառված։