Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո առաջին անգամ ուղերձով դիմել է իր հպատակներին՝ տեղեկացնում է Associated Press-ը։

Իր ամենամյա ելույթում թագավորը խոսել է Եմենի պատերազմի, Պաղեստինի անվտանգության, նավթային շուկայի կայունացման, Իրանին դիմակայելու եւ աշխատատեղեր ստեղծելու մասին։

Սալմանը նաեւ աջակցություն է հայտնել իր որդուն՝ թագաժառանգ արքայազն Մուհամմեդ Բին Սալմանին, ով կասկածվում է լրագրողի սպանության մեջ։

Խաշոգջին Ստամբուլում սաուդյան հյուպատոսությունում դաժանաբար սպանվել էր հոկտեմբերի 2-ին։ Ըստ աղբյուրների՝ ՀԿՎ-ն համարում է, որ ամերիկյան The Washington Post-ի թղթակցի սպանության հրամանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնն է տվել։