ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքում տղամարդը մեղադրվում է Միգրացիոն ծառայության աշխատակցին կաշառելու փորձի մեջ, որպեսզի վերջինս արտաքսի իր կնոջն ու երեխային այլ տղամարդուց, հաղորդում  է NBC News-ը:

48-ամյա Անտոնիո Բուրգոսը մեղավոր է ճանաչվել Միգրացիոն ծառայության աշխատակցին կաշառելու փորձի մեջ:

Դատարանի փաստաթղթերի համաձայն, Բուրգոսը Էլ Սալվադորում ամուսնացել է կնոջ հետ: Բայց այն բանից հետո, երբ նա կնոջը երեխայի հետ բերել է ԱՄՆ, նրանց հարաբերությունները վատթարացել են եւ կինը երեխայի հետ նրանից հեռացել է:

Նշվում է, որ դրանից հետո, մայիսին Բուրգոսը փորձել է կաշառել Միգրացիոն ծառայության աշխատակցին՝ կնոջ եւ երեխայի արտաքսման համար 4000 դոլար խոստանալով: