ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոհաբանության օրվա երեկոն անցկացրել է ամերիկյան ավանդական ոճով՝ իր ընտանիքի անդամների հետ տոնական սեղանի շուրջ, որի գլխավոր զարդն էր հնդկահավով ճաշատեսակը, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պետության ղեկավարը եւ նրա հարազատները հինգշաբթի երեկոյան հավաքվել են Ֆլորիդայի Մար ա Լագո նստավայրում:
Մատուցվել է «Ցեզար» աղցանը, մոցարելայով լոլիկ, հունական աղցան, լցոնված ձու, բադի պրոշուտո եւ սեխ:
Դրանից բացի, սեղանին եղել է սառը ծովամթերք՝ ֆլորիդական ծովախեցգետին, ոստրե, Ջամբո մանր ծովախեցգետին եւ կակղամորթեր:
Տաք ճաշատեսակներից, բացի ավանդական հնդկահավից, եղել է տավարի մսի կտոր, ոչխարի միս եւ սաղմոն, ինչրպես նաեւ չիլիական սիբաս, կարմիր պերկես, շոգեխաշած կողիկներ:
Խավարտից մատուցվել է կարտոֆիլի խյուս, բանջարեղեն եւ Գոհաբանության օրվա ավանդական լցոնվածք:
Ընթրիքին Թրամպը նստել է սեղանի կենտրոնում: Նրա մի կողքին նստել է կրտսեր որդի Բերոնը, մյուսին՝ Մելանյան, որը հագել էր հատակին հասնող սեւ զգեստ՝ երկար սեւ ժանյակե թեւքերով: Սեղանի շուրջ ներկա էին Թրամփի դուստրերը՝ Թիֆանին եւ Իվանկան իրենց երեխաների հետ:
Գոհաբանության օրը (Thanksgiving Day) ԱՄՆ-ում ամենամյա ազգային տոն է, որը նշվում է նոյեմբերի չորրորդ հինգշաբթի: 2018 թվականին այն համընկել է նոյեմբերի 22-ին: Սա երկրում ամենատարածված տոներից մեկն է:
Ըստ ավանդույթի՝ ամերիկացիներն այս օրը Աստծուն գոհաբանություն են հայտնել առատ բերքի համար, հիմա տոնն իր կրոնական արմատներից զրկվել է եւ վերածվել ընտանեկան հանդիսության:




























