ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ թույլ չի տա Ուրուգվայից եկող միգրանտների քարավանին մտնել իր տարածք: Այս մասին ասվում է իր հայտարարության մեջ, հաղորդում է Gazeta-ն:
Հայտարարությունում նշվում է նաեւ, որ քարավանի մարդկանց կարող է վտանգ սպառնալ նրանց կողմից, ովքեր փորձում են նրանց շահագործել: Ով եւ ինչու կարող է նման գործողություններ իրականացնել, պետքարտուղարը չի նշել:




























