«Այբ»-ի եւ ԿԳՆ-ի միջեւ ստորագրվել է հուշագիր, որն ամրագրում է երկու կողմերի՝ «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը շարունակելու եւ այդ ուղղությամբ հնարավոր համագործակցության եզրեր գտնելու շահագրգռությունը։ Այս մասին նշված է «Այբ» կրթական հիմնադրամի Facebook-ի էջում:
Մասնավորապես նշված է. «Հուշագրում երկու կողմերն էլ փաստում են, որ ձեռնարկելու են իրենց հնարավորությունների սահմաններում բոլոր միջոցները՝ ապահովելու Արարատյան բակալավրիատի միջազգային ճանաչումը եւ ծրագրի շարունակականությունը։
«Այբ»-ի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը լիահույս է, որ կողմերը կկարողանան գտնել համագործակցելու հնարավորություններ եւ որեւէ կերպ չվտանգել ծրագրի շարունակականությունը»:
Նշենք, որ Սոնա Կոշեցյանը մեծ հարցազրույց է տվել Aravot.am-ին, որտեղ մանրամասնում է ստեղծված իրավիճակը:




























