Մինչեւ հարյուրամյակի վերջը եղանակի փոփոխությունը, ըստ ԱՄՆ կառավարության զեկույցի, երկրի տնտեսության համար 100 հազարավոր դոլարներ կարժենա՝ տեղեկացնում է Sky News-ը։
Նշվում է, որ զեկույցը Սպիտակ տան կողմից չի ընդունվել։ Այս փաստաթուղթը կազմվել է Կոնգրեսի պնդմամբ։
Տեղեկացվում է, որ կառավարական ավելի քան 10 գործակալությունների եւ վարչությունների կողմից կազմված զեկույցը Սպիտակ տունը ոչ ճշգրիտ է անվանել։
Զեկույցում կոշտ նախազգուշացում կա, ինչը հակասում է գազի եւ նավթի արդյունահանման վերաբերյալ Թրամփի վարչակազմի ծրագրերին։
Մասնավորապես, զեկույցի համաձայն, գազի եւ նավթի արդյունահանման հետեւանքով մեթանի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների աճը եւ ԱՄՆ տնտեսության ամենամյա կորուստները հարյուրամյակի վերջին կարող են հարյուր միլիարդավոր դոլարների հասնել։
Ըստ զեկույցի տվյալների՝ գլոբալ տաքացումը կհարվածի աղքատներին, կվնասի մարդկային առողջությունը, կվնասի ենթակառուցվածքները, կհանգեցնի ջրային պաշարների կրճատմանը։
Զեկույցի հեղինակների կարծիքով՝ այս աղետներից խուսափելու համար պետք է կրճատել ջերմոցային գազերի արտանետումները։
Գիտնականների կարծիքով՝ հենց մարդու գործունեությունն է հանգեցնում ջերմոցային էֆեկտի, որն էլ գլոբալ տաքացման պատճառ է դառնում։





























