Նոյեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Մոսկվայում հասարակական վայրերում պայթուցիկ սարքերի մասին երեք հաղորդում է ստացվել, հաղորդում է Lenta.Ru-ն` վկայակոչելով ռուսաստանյան լրատվամիջոցներին:
ՏԱՍՍ-ի տեղեկություններով առաջին անանուն ահազանգը ստացվել է նոյեմբերի 23-ին՝ 18:00-ին: Անհայտ անձը հաղորդել էր Մեծ թատրոնում պայթյունի սպառնալիքի մասին: Շենքը ստուգել են կինոլոգները եւ ԱԻՆ աշխատակիցները:
Նոյեմբերի 24-ին մոտ ժամը մեկին Մոսկվայի հյուսիսում հյուրանոցի հյուրերը եւ անձնակազմը տարհանվել են: «Մոլոդեժնի» հյուրանոցը նույնպես սպառնացել են պայթեցնել: Դեպքի վայր են ուղարկվել արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցները:
Դրանից հետո իրավապահները Կիեւսկի կայարանում ռումբի մասին հաղորդում են ստացել: Ուղեւորներին տարհանել են, շենքը խուզարկել են հատուկ ծառայությունների աշխատակիցները:
Բոլոր երեք դեպքերում պայթյունի սպառնալիքը չի հաստատվել: ԱԻՆ աշխատակիցները մարդկանց կյանքին սպառնացող իրեր կամ սարքեր չեն հայտնաբերել:




























