Ելիսեյան դաշտերում ցույցի մասնակիցների թվում, ովքեր դեմ են վառելիքի գների բարձրացմանը, մոտ հարյուր ծայրահեղ աջ շարժման կողմնակիցներ են նկատվել, հաղորդում է CNews-ը:

Շաբաթ «դեղին բաճկոններ» շարժումը Փարիզի կենտրոնական մասում բողոքի ակցիաներ է անցկացնում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը սկսել է արցունքաբեր գազ կիրառել ցուցարարների դեմ, ովքեր մոտեցել են Համաձայնության հրապարակում ցույցերի համար փակ տարածքին:

Հաղորդվում է, որ ցուցարարների կողմից տեղադրված բարիկադներում նկատվել են մոտ հարյուր աջ արմատականներ: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները նույնպես հաստատել է, որ Ելիսեյան դաշտերում, ցուցարարներից բացի, կան նաեւ ծայրահեղ աջ շարժման կողմնակիցներ: Ըստ LCI հեռուստաալիքի, ցուցարարները մոտակա սրճարաններից կահույքը օգտագործում են բարիկադների կառուցման համար:

Վառելիքի գների բարձրացման դեմ զանգվածային ակցիաները Ֆրանսիայում սկսվել են նոյեմբերի 17-ից: Ֆրանսիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ նախորդ շաբաթ ակցիաներին մասնակցել է 287 հազար մարդ: