Սվերդլովի շրջանի Վերին Սինյաչիխա բնակավայրում դպրոցականներից մեկը վեճի ժամանակ հրացանով կրակել է մեկ այլ աշակերտի, հայտնում է «Մեդուզան»։
Տեղի բնակիչների խոսքից կարելի է հասկանալ, որ 5-րդ եւ 7-րդ դասարանների աշակերտները նրանցից մեկի բնակարանում են եղել։ Հրացանը ենթադրաբար պատկանել է երեխաներից մեկի հորը։
«Նրանցից մեկը սկսել է ծաղրել մյուսին։ Վերջինս նեղացել է եւ սկսել է նրան դուրս հրավիրել։ Երբ դա չի ստացվել, վերցրել է հրացանը եւ կրակել»,–պատմել է տեղի բնակչուհիներից մեկը։
Քննչական կոմիտեում հայտնել են, որ քրեական գործ է հարուցվել։




























