Ջիբրալթարի իշխանությունները հայտարարել են Մեծ Բրիտանիայի ինքնիշխանության պահպանման մասին, հաղորդում է ՄԿ-ն:
Գլխավոր նախարար Ֆաբիան Պիկարդոյի խոսքով, Մեծ Բրիտանիան ամբողջ «բրիտանական ընտանիքի» անունից Եվրամիության հետ հետագա հարաբերությունների մասին բանակցություններ է վարում, որը ներառում է նաեւ Ջիբրալթարի հարցը:
«Մեծ Բրիտանիան երբեք մեր կամքին հակառակ մեր ինքնիշխանությունը չի տա: Մեծ Բրիտանիան երբեք չի սկսի ինքնիշխանության հարցի քննարկման գործընթացը, որի հետ մենք համաձայն չենք», - ասվում է նախարարի հայտարարությունում:
Տարածաշրջանի իշխանությունների խոսքով, իրենք շահագրգռված չեն «Իսպանիային անգամ նվազագույն չափով զիջել ինքնիշխանության, իրավասության կամ հսկողության հարցում»:




























