Մարտունի քաղաքում այսօր՝ նոյեմբերի 25-ին, հարգանքի տուրք են մատուցել՝ ի հիշատակ լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանի 61-րդ տարեդարձի. հայտնում է Արցախպրեսը:

Արցախի Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Մհեր Օհանյանի ուղեկցությամբ մարտունեցիները ծաղիկներ են դրել լեգենդար հրամանատարի հիշատակը հավերժացնող հուշարձանի պատվանդանին: