Հյուսիսային Կորեայի կողմից վերջին հրթիռների արձակումը, հավանաբար, զուսպ բողոք էր Միացյալ Նահանգների դեմ Հանոյում այս տարվա փետրվարին երկու երկրների ղեկավարների չհաջողված գագաթաժողովից հետո։ Այս մասին ասել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժեինը, տեղեկացնում է Reuters-ը։

Հարավային Կորեայի զինված ուժերի տվյալներով՝ հինգշաբթի Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության երկու հրթիռ է արձակել։

ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպումը Հանոյում արդյունք չտվեց։ Բանակցությունների ընթացքից ավելի դժգոհ Դոնալդ Թրամփը նախատեսվածից շուտ հեռացավ բանակցություններից։ Պարզվեց, որ Վաշինգտոնը եւ Փհենյանը չեն կարողացել պայմանավորվել Հյուսիսային Կորեայի պատժամիջոցների մասնակի հանման շուրջ։ Դրանից հետո Փհենյանը հայտարարեց, որ Վաշինգտոնն իրեն գանգստերի պես է պահում եւ սպառնաց վերսկսել հրթիռային փորձարկումները։