Թուրքիան կշարունակի աշխատանքները իր ռազմավարական նպատակին՝ ԵՄ անդամությանը հասնելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «ԵՄ-ն Թուքիայի կարիքն ավելի շատ ունի, քան Թուրքիան՝ ԵՄ-ի»,- ասել է նա։
Էրդողանի խոսքերով, Անկարան համառորեն կշարունակի իր ուղին՝ չնայած եվրոպական ընտանիքից նրան հեռացնելու փորձերին։
«Առանց մեր երկրի ԵՄ-ն չի կարող գլուխ հանել այնպիսի սպառնալիքներից, ինչպիսին են իսլամաֆոբիան, մշակութային ռասիզմը, խտրականությունը եւ միգրանտներին դիմակայելը, որոնք խախտում են նրա հիմնարար սկզբունքները»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Թուրքիան վերջին 60 տարիների ընթացքում պայքարել է, որպեսզի դառնա լիիրավ անդամ, սակայն Արեւմուտքը ամեն անգամ արդարացում է գտել։




























