Փորձ է ձեռնարկվել Հայաստան վերադարձնել առանձին քրեական գործերով ապօրինի յուրացված եւ երկրի սահմաններից դուրս բերված ակտիվները: Մայիսի 10-ին Ազգային ժողովի նիստում «2018 թ. դատախազության գործունեության մասին» զեկույցի քննարկման ժամանակ այս մասին ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հարցին:
Գլխավոր դատախազի խոսքով, այս դատական գործն ունի մասնավոր եւ իրավական դրսեւորում: «Մենք արդեն ունենք արդյունքներ: Միջազգային համագործակցության արդյունքում մենք պարզել ենք միայն մեկ քրեական գործով պետությանը հասցված վնասի չափը: Ներկա պահին արդյունքն այն է, որ մենք հնարավորություն ունենք այդ ակտիվների օգտագործման համար արգելք դնել», - պարզաբանեց Դավթյանը:





























