Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ԱԱԾ-ից որոշ փաստաթղթեր են անհետացել, անհագստություն է առաջացնում: Մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Ըստ նրա, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ հասարակությունում պահպանել է հանցավոր արարքներ կատարող պաշտոնյայի կերպարի բացասական պատկերացումը: «Սակայն պետք է ամեն ինչին իրատեսորեն նայել եւ սպասել հետաքննության ավարտին, քանի որ կարող է պարզվել, որ այս ամենում հանցավոր բաղադրիչ չկա», - նշեց նա:

Նախկին պատգամավորը հայտարարեց, որ  համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի թեզի հետ, որ Ղարաբաղի բնակիչները իրավունք չունեն մասնակցել Հայաստանում հարցերի լուծմանը: Նրա խոսքով, Հայաստանը եւ Ղարաբաղը պետք է որպես մեկ քաղաքակիրթ տարածք դիտարկվի:

«Սա խոսում է  այն մասին, որ ամեն ինչ, որ տեղի է ունենում Հայաստանում, արցախցիների խնդիրն է, եւ հակառակը», - բացատրեց նա:

Ազատ Արշակյանը նշեց, որ ընդհանուր առմամբ դրական է գնահատում անցկացված մամուլի ասուլիսը, քանի որ կրկին արձանագրվեց, որ վերջին տասնամյակների ընթացքում դիտարկված Հայաստանի անկումը կասեցվել է, եւ մենք նորից խոսեցինք մեր անկախության մասին:

«Ակնհայտ է նաեւ զինված ուժերի մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացումն՝ ինչպես ռազմատեխնիկական  եւ նյութական ապահովման, այնպես էլ   բարոյահոգեբանական տրամադրվածության տեսանկյունից: Մեղրիում տեղի ունեցած միջադեպը ցույց տվեց, թե ինչ թերություններ են եղել մեր բանակում մինչեւ վերջերս», - եզրափակեց Ազատ Արշակյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին կայացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծ մամուլի ասուլիսը, որի ժամանակ նա ամփոփեց իշխանափոխությունից հետո մեկ տարվա աշխատանքը: