Շրի Լանկայի իշխանությունները 2 դահիճ են վարձել ծրագրված մահապատիժների նախաշեմին, հաղորդում է AP-ը:
Արդարադատության նախարարության պաշտոնյայի խոսքով՝ այդ երկուսն ընտրվել են 26 թեկնածուներից: Մոտ 100 մարդ էր հայտ ներկայացրել դահիճի թափուր պաշտոնի համար, որի մասին հայտարարվել էր փետրվարին:
Վերջին անգամ Շրի Լանկայում կալանավորի էր մահապատժի ենթարկել 1976 թվականին: Այժմ 1299 կալանավոր գտնվում է մահապարտների խցում, այդ թվում 48-ը դատապարտված է թմրանյութերի հետ կապված հանցանքների համար:





























