Լիբանանն իրավունք ունի պաշտպանելու իր ինքնիշխանությունը։ Այս մասին ասել է Լիբանանի նախագահ Միշել Աունը՝ մեկնաբանելով իսրայելական անօդաչու սարքերի անկումը Բեյրութում, տեղեկացնում է Reuters-ը։
«Այն, ինչ տեղի ունեցավ, նման էր պատերազմ հայտարարելուն, որը թույլ է տալիս մեզ դիմել ինքնիշխանությունը պաշտպանելու մեր իրավունքին»,- գրել է նա Թվիթերում։
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, օգոստոսի 24-ի գիշերը Բեյրութի հարավում նկատվել են իսրայելական երկու անօդաչու սարքեր։ Դրանցից մեկն ընկել է եւ հայտնաբերվել Մուավադ շրջանում, «Հեզբոլլահի» տեղեկատվական կենտրոնի մոտ։ Մյուսը պայթել է օդում, դրա անկումը շենքում հրդեհի պատճառ է հանդիսացել։ «Հեզբոլլահի» ներկայացուցիչն ասել է, որ զինված ոստիկանության մարտիկները չեն խփել անօդաչու սարքերը։




























