ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է քաղաքական գործիչ, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանին եւ Հայաստանի երրորդ հանրապետության կայացման գործում ներդրած մեծ ավանդի եւ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ պարգեւատրել է անվանական զենքով: Բնականաբար, Պարույր Հայրիկյանին այդ զենքը շատ պետք կգա. մարդն արդեն հասարակության մեջ լիովին անվանարկվել է, եւ փողոցում մարդիկ թուքումուր են անում ընդդիմադիր դաշտում ական դառնալու համար: Հայրիկյանն էլ այդ զենքը կարող է հանգիստ օգտագործել իրեն ամոթանք տվողների դեմ:

Առաջիկայում Տիգրան Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, անվանական զենքով կպարգեւատրի նաեւ Վազգեն Մանուկյանին, Արտաշես Գեղամյանին, Արթուր Բաղդասարյանին եւ ժամկետանց այլ քաղաքական գործիչների: