«Բարգավաճ Հայաստանը» բաց է եղել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին քննարկումների ընթացքում: Մենք արդեն ասել ենք, որ եթե կոնսենսուսն այդքան կարեւոր լիներ «Իմ քայլի» համար, ապա քննարկումները կարելի էր այնպես կազմակերպել, որպեսզի բոլորը կարողանային ընդհանուր հայտարարի գալ: Այս մասին հոկտեմբերի 7-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:

Նա նշեց, որ նորմալ է, երբ խորհրդարանում քննարկումների ընթացքում այս կամ այն հարցով տարբեր կարծիքներ են հնչում:

«Նորմալ է, երբ ընդդիմության դիրքորոշումը հաճախ չի համընկնում իշխող մեծամասնության կարծիքի հետ»,- ընդգծեց ԱԺ փոխխոսնակը:

Իր հերթին, «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Իվետա Տոնոյանը նշեց, որ եթե իրենց խմբակցությունը Հրայր Թովմասյանի գործողություններում որեւէ կարգապահական խախտում նկատի, ապա, անշուշտ, հանդես կգա  նման նախաձեռնությամբ: