Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն օգոստոսին կայցելի Թուրքիա: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Համայն ռուսիո պատրիարք Կիրիլի հետ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ: Պատրիարքն իր հերթին նշել է, թե Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա:
«Ռուսաստանը Թուրքիայի գլխավոր գործընկերն է եւ կարեւոր դեր է խաղում էնեգետիկայի, տուրիզմի եւ շինարարության բնագավառներում»,- իր հերթին նշել է Թուրքիայի վարչապետը:



























