Մայիսի 9-ին, ժամը 1:15-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժին անհայտ քաղաքացին ահազանգել է, որ «Եղեգն» ռեստորանի մոտ վրաերթ է տեղի ունեցել:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 1-ի սահմաններում անհատ անձը ՎԱԶ-2115 մակնիշի դեղին գույնի անհայտ համարանիշի մեքենայով Երեւան-Մեղրի ճանապարհի 124 կմ-ում, նշված ռեստորանի դիմաց վրաերթի է ենթարկել 51-ամյա Սպարտակ Գրիգորյանին, 47-ամյա Մարտին Սայադյանին, հարվածել ճամփեզրին կայանված, 23-ամայ Վիգեն Սայադյանին պատկանող Mercedes Benz E 280 մակնիշի 23 ԼՏ 457 համարանիշի ավտոմեքենային ու դիմել է փախուստի:

Վիրավորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի հիվանդանոց:

Եղեգնաձորի ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ փախուստի դիմած վարորդը «Յումակ» ՍՊԸ-ի 48-ամյա աշխատակից Ռոբերտ Աֆրիկյանն է: Պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ վիճակում:

Եղեգնաձորի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի