Երեւանում մայիսի 8-ին, ժամը 18:30-ի սահմաններում խոշոր խցանում էր առաջացել Թումանյան-Տերյան խաչմերուկում:

Ինչպես NEWS.am-ին հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրար են բախվել Lexus մակնիշի 219 ԼՏ 62 համարանիշի եւ Toyota մակնիշի 24 ՏԼ 803 համարանիշի մեքենաները:

Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չեն եղել: Դեպքի վայր ժամանած Երեւանի ՃՈ աշխատակիցները մեկ ժամից ավելի չէին կարողանում նշված տարածքն ազատել խցանումներից:

Վթարի վայրում ինչ-որ երիտասարդներ փորձում էին ՃՈ աշխատակիցներին ցուցումներ տալ, սակայն երբ նկատեցին, որ նկարահանում են իրենց, անմիջապես հեռացան վթարի վայրից:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի