Երեւանում մայիսի 8-ին ժամը 19:30-ի սահմաններում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Թբիլիսյան խճուղում:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Թբիլիսյան խճուղու 210 էլեկտրասյան դիմացից շտապօգնության ավտոմեքենան Միքայելյանի անվան հիվանդանոց է տեղափոխել 69-ամյա Սուրեն Գաբրիելյանին:
Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խումբը` Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանի գլխավորությամբ, պարզել է, որ անհայտ ավտոմեքենայի կողմից վարաերթի է ենթարկել Ս. Գաբրիելյանին եւ թողնելով անօգնական, դիմել փախուստի:
Մի քանի ժամ անց Գաբրիելյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում ուշքի չգալով մահացել է:
Նույն օրը 23»:00-ի սահմաններում քննիչ Աշոտ Ասատուրյանին է ներկայացել 38-ամյա Վազգեն Քալաշյանը եւ հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը` իրեն պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի 78 DU 888 համարանիշի ավտոմեքենայով: Քննիչի հանձնարարականով մեքենան տեղափոխվել է ՃՈ տուգանային հրապարակ: Հարուցվել է քրեական գործ:



Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի




























