Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները մայիսի 9-ի գիշերը Սոթքի ոսկու հանքի տարածքում ծառայություն կատարելիս բերման են ենթարկել 35-ամյա Վաչագան Ս.-ին, 23-ամյա Տիգրան Ս.-ին եւ 27-ամյա Վլադիմիր Ս.-ին, որոնք փորձում էին ոսկու հանքանյութ գողանալ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանց  մոտից հայտնաբերվել է հանքափորի 2 լապտեր:

Կատարվում է հետաքննություն: