Արմավիրի մարզում մայիսի 5-ին ժամը 18.30-ից մինչեւ 19.30-ի սահմաններում տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել են թվով 18 գյուղերի եւ Արմավիր քաղաքի հարավ-արեւմտյան հատվածի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածքները եւ պտղատու ծառերը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ գյուղերն են Նալբանդյան, Շենավան, Արմավիր, Ամասիա, Բամբակաշատ, Քարակերտ, Մրգաշատ, Սարդարապատ, Խանջյան, Ալաշկերտ, Լուկաշին, Լենուղի, Արգինա, Դալարիկ, Բաղրամյան, Նորավան, Հացիկ եւ Գետաշեն:
Կարկտահարված տարածքները` բացառությամբ Նալբանդյան, Շենավան, Գետաշեն եւ Քարակերտ գյուղերի, «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:
Գործել են Արգավանդ, Փշատավան, Ջանֆիդա, Նալբանդյան, Նոր Կեսարիա, Բերքաշատ, Շենավան եւ Գետաշեն գյուղերում տեղակայված հակակարկտային կայանները:




























